Խնդիրներ

Ծառատունկի ժամանակ երեխաները 100 ծառից տնկեցին 60 ծառ։ Որքա՞ն ծառ մնաց տնկելու։

Լուծում

100-60=40 Պատ 40։

Արամը գնեց10 հաց և 1000-ով ավել պաղպաղակ։ Քա՞նի պաղպաղակ գնեց Արամը։

Լուծում

1000+10=1010 Պատ 1010։

Խանութմ պաղպաղակն արժի 100 դրամ իսկ հացը 3 անգամ թանկ է պաղպաղակից իսկ կարտոֆիլը 2 անգամ էժան է պաղպաղակից։Որքա՞ն արժի հացի և կարտոֆիլը։

Լուծում

100×3=300

100:2=50 Պատ՝. հաց-300դրամ,կարտոֆիլ-50 դրամ։

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով:

Երբ կենդանիները վիճում էին թե իրենց տերը ամենից շատ ում է սիրում այդ ժամանակ նրանք շատ էին հոգնել և որոշեցին, որ այլևս երբեք չվիճեն, փոխարենը իրենց տիրոջը լսեն և հաշտ ու համերաշխ մի ընտանիքի պես ապրեն։

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:

— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Առաջադրանքներ

  • Դու՛րս բեր տեքստում կարմիրով նշած բառերը, օնլայն բառարանի միջցով, փորձիր բացատրել։վիճում էին-կռվել պայքարել,պնդում էր-հաստատել իր ասած կարծիքը, ջաղաց-ջրաղաց,շինում-պատրաստում,ժրաջան-ջանասեր աշխատասեր,գերդաստան-ընտանիք անտեսել — մոռանալ աչքաթող անել
  • Գրի՛ր ևս հինգ ընտանի կենդանու անուն:Նապաստակ,շուն,հավ,ոչխար,գառ
  • Ինչպիսի՞նն էր հեքիաթում կենդանիների տերը։Բարի
  • Ինչպիսի՞նն էր շունը։Խելացի
  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով

ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր որ ամենաշատը սիրում է կովին։Եզը շունը կռիվ կանեին։

բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս։Նապաստակ

գ)պատկերացրու վեճի պահին նրանց միանում է պոչատ աղվեսը, ի՞նչ կասի աղվեսը, ինչպե՞ս կշարունակվի հեքիաթը։Ինչ՞ու եք կռվում պետք է բարի լինել։

Дополнительная работа

__один________два__________три__________четыре___________пять_________  _шесть______________семь_______________восимь_______________девять_______________ десять    

                    Вставьте слова мой, моя.

  1. Это __мой________ дом.
  • Это ___моя______ сестра.
  • Это __мой________ друг.
  • Это ___моя_______ кошка.
  • Это ___мой_______ карандаш.
  • Это __мой________ самолёт.

Вставьте слова мой, моя, и твой, твоя.

  1. Это ______мой____ грузовик, а это твой__________ грузовик.
  • Это ___моя_______ подруга, а это _твоя_________ подруга.
  1. Это ____мой______ билет, а это _твой_________ билет.
  • Это __моя________ собака, а это ___твой_______ кот.
  • Это ___мой_______ карандаш, а это __твоя________ ручка.

Дополнительная работа

Кто?Что?
Мальчик,учитель,дедушка,Школа,книга,картина
Девочка,слон,тигрКарандаш,стол,стул
котТорт,дверь,часы,шкаф
короваТелефон,шарф,

Мальчик, девочка, школа, карандаш, торт, телефон, кот, корова, книга, картина, учитель, стол, стул, дверь, дедушка, часы, шкаф, шарф, слон, тигр.

Напишите слова так, чтобы получились предложения:

  1. меня, У, игрушки, есть, новые.У  меня  есть  новые  игрушки.
  • У, красивая, тебя, есть, кукла?У  тебя  есть  красивая  кукла?

_____________________________________________________________

  • меня, синяя, У, ручка, есть.У  меня  есть  синяя  ручка.

_____________________________________________________________

  • тебя, есть, маленькая, кошка, У?У  тебя  есть  маленькая  кошка?
  • У, хороший, меня, есть, друг.У  меня  есть  хороший друг.

Գարնանամուտ

ՆՇԵՆԻՆԵՐՆ ԱՐԹՆԱՑԵԼ,

Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

  • Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։Հրճվում են-ուրախանում են,լացակումած-լաց լինելով։
  • Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։Ձնծաղիկն է ծիծաղում լացակումած մի թմբից։
  • Նկարագրի՛ր, ինչպիսինն է՞ բանստեղծության մեջ եղած դաղձը։Խոնավ է
  • Ի՞նչ են անում առունեը։Առուները բոլոր ձայն են տալիս իրարու։
  • Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։Այն կանաչ գույն ունի և փշոտ է։

Հ.Թումանյանի տուն թանգարան

Այսօր՝ մարտի 11-ին ,մենք գնացել էինք Թումանյանի տուն թանգարան։ Այնտեղ մենք արտասանունմ էինք Հ․ Թումանյանի բանաստեղծթյուններից։ Մենք այնտեղ տեսանք Թումանյանի տունը և իր գաղտնի դարակը, որտեղ նա պահում էր իր գրքերը։ Մենք իմացանք, որ 17 տարեկանում նա գրել է Շուն ու Կատուն հեքիաթը։ Իմացանք,որ նա ունեցել է 4 աղջիկ և 3 տղա։ Ինձ համար այնտեղ շատ հետաքրքիր էր։

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը: Մայրը շատ բարի էր իսկ տղան՝անհանգիստ։
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:Տղան երաղում էր գտնել ամենից լավ տունը։
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:Այն գորշ էր և հին։
  4. Նկարագրի՛ր քո տունը և տեղադրի՛ր բլոգումդ:Իմ տունը շատ հարմարավետ է։
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել: