ՆՇԵՆԻՆԵՐՆ ԱՐԹՆԱՑԵԼ,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
- Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։Հրճվում են-ուրախանում են,լացակումած-լաց լինելով։
- Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։Ձնծաղիկն է ծիծաղում լացակումած մի թմբից։
- Նկարագրի՛ր, ինչպիսինն է՞ բանստեղծության մեջ եղած դաղձը։Խոնավ է
- Ի՞նչ են անում առունեը։Առուները բոլոր ձայն են տալիս իրարու։
- Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։Այն կանաչ գույն ունի և փշոտ է։