Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:Երբ նա վարդը պոկեց փուշը նրա ձեռքը ծակեց և նա հասկացավ,որ ծաղիկներին չի կարելի պոկել,քանի որ այդպես նա նրանց վնասում է։
- Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. __կարմիր_______________ վարդ
բ. __գեղեցիկ_______________ վարդ
գ. __փշոտ_______________ վարդ
դ. _քնքուշ________________ վարդ
- Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը։Փուշը նրա ձեռքը ծակեց բայց էլ չօգնեց քնքուշ վարդին․քնքուշ վարդին,կարմիր վարդին,կարմիր վարդը դաշտի միջին։

- Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:Կարմիր գույն,որովհետև բանաստեղծության մեջ վարդը կարմիր գույն ուներ։
- Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:Որպեսզի իրեն չվնասեն և չպոկեն։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն։Որպեսզի գեղոցիկ տեսք ունենան։