День: 29 апреля 2020
ՇՈԿՈԼԱԴԵ ՓՈՂԵՐ
Կար չկար մի երկիր կար։ Այդ երկրում կային շոկոլադե փողեր։ Մարդիկ խանութում ոչ, թե թղթադրամով էին գնումներ կատարում, այլ ապրանքը գնելիս, անհրաժեշտ էր դրա առժողության չափով շոկոլադ ուտել։
Այդ քաղաքում բոլոր մարդիկ շատ գեր էին և նրանց ատամները շատ շուտ փչանում էին,որովհետև պատկերացնելն անգամ սարսափելի է թե օրական ինչքան շատ քանակությամբ էին մարդիկ ստիպված շոկոլադ ուտել։Եվ այդպես գնալով ատամնաբուժարաններում սկսեցին հերթեր գոյանալ։Մարդիկ մտածում էին,որ այդպես շարունակվել չի կարելի և անհապաղ պետք է ինչ-որ մի բան մտածել։
ԵՂԵՒՆԻ
Опубликовано by melkonyananahit
Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին: