ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Опубликовано  by melkonyananahit

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

Продолжить чтение «ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ»

Գրադարանում

 

Опубликовано  by melkonyananahit

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

Продолжить чтение «Գրադարանում»

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

Продолжить чтение «Գրադարանում»

Ընտրովի մաթեմատիկա

  1. Ո՞ր նկարն է կազմված 1քառակուսուց, 2 շրջանից և 4եռանկյունուց։գ․
  2. Երկու կենգուրուներ վանդակի վրայով ցատկում են իրար ընդառաջ /տես նկարը/։ Նրանք ցատկում են միաժամանակ։ Առաջինը ցատկում է անմիջապես հարևան վանդակի մեջ, իսկ երկրորդը՝ մեկ վանդակ բաց թողելով։ Ո՞ր վանդակում նրանք կհանդիպեն։

5

  • Արմինեն մի քանի խնձոր բաժանեց իր և իր 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրը ստացավ կես խնձոր: Քանի՞ խնձոր բաժանեց Արմինեն: բ)3

    ա) 2 ու կես    բ) 3       գ) 4        դ) 5        ե) 6
  • Երեկ կիրակի էր, շաբաթվա ի՞նչ օր կլինի վաղը։երկուաբթի
  1. Քայլում էին երկու մայր և երկու դուստր։ Նրանք գտան 3 խնձոր և բաժանեցին միմյանց միջև։ Յուրաքանչյուրը ստացավ մեկ խնձոր։ Այդ ինչպե՞ս։

Պատ․՝ քայլում էին տատիկը,իր աղջիկը և իր թոռնիկը։

լրացուցիչ աշխատանք

  1. Լրացրու բաց թողնված թվերը։

21367, 21377, 21387, 21397,21417,,21427

 32421, 32521,32621,32721,32821,32921, 33021

65121, 66121, 67121,68121,69121,70122,71121,72121:

  • Լրացրու աղյուսակը։
Գումարելի350120012002341
Գումարելի55045025207535
Գումար900165037209876
  • Երեք թվերի գումարը 500։ Առաջին երկուսի գումարը 350 է։ Գտի՛ր երրորդ թիվը։Լուծում    500-350=150   Պատ․՝ 150։
  • Չորս թվերի գումարը  1500 է։ Առաջին երեքի գումարը 850 է։ Գտի՛ր չորրորդ թիվը։Լուծում  1500-850=650 Պատ․՝ 650։
  • Աննան 1 տետրի, 1 քանոնի և  1 գրիչի համար վճարեց 450 դրամ, իսկ Լիլիթը 1 տետրի և  1 գրիչի համար վճարեց 300 դրամ։ Որքա՞ն արժե 1 քանոնը։

Լուծում

450-300=150    Պատ․՝ քանոնը արժե 150։