Рубрика: Uncategorized

Ընտրովի մաթեմատիկա

Опубликовано  by melkonyananahit

92849679_1013805949014576_5730917172499185664_n
  1. Վարդանը նկարում ցույց տված վանդակներում գրում է թվեր այնպես, որ յուրաքանչյուր վանդակում գրված թիվը հավասար լինի դրա տակ գտնվող երկու վանդակներում եղած թվերի արտադրյալին։ Ի՞նչ թիվ պետք է գրի Վարդանը մոխրագույն վանդակում։ Պատ 8

2. Դավիթն ուներ մի քանի գնդակ: Հայրիկը նրան նվիրեց այնքան գնդակ, որքան նա ուներ, և Դավիթն ունեցավ 14 գնդակ: Քանի՞ գնդակ նվիրեց նրան հայրիկը: Պատ 7

3․ Ամանաում կային կոնֆետներ։ Սոնան վերցրեց կոնֆետների կեսը։ Հետո Արմանը վերցրեց ամանում մնացած կոնֆետների կեսը։ Դրանից հետո Կարինեն վերցրց մնացած կոնֆետների կեսը։ Վերջում ամանում մնաց 6 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ կար ամանում ամենասկզբում։ Պատ․՝48

4․Պարախմբում կա 25 տղա և 19 աղջիկ։ Ամեն շաբաթ խմբին միանում է 2 տղա և 3 աղջիկ։ Քանի՞ շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը կհավասարվի։Պատ՝․ 6 շաբաթ հետո։

Рубрика: Uncategorized

Երկինք

երկնքի տեսարանը կապված է ժամանակից, տարվա եղանակից և օրվա եղանակից։ Գիշերը երկնքի կապույտ գույնը համարյա փոխվում է սևի։ Պետքե է իմանալ, որ արևի ճառագայթներն են ներկում օդը իսկ երբ արևը հեռանում է երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտով։

Рубрика: ռուսերեն, Uncategorized

Дополнительная работа

1.  Измени порядок букв, найди слово и запиши.

 кслас  _класс________________

ложак __ложка______________

неучки __ученик______________

учкра______ручка____________

еналп_______пенал___________

шанкарда____карандаш__________

уитьелч______учитель__________

Читать далее «Дополнительная работа»

Рубрика: Uncategorized

Գլխուղեղ

Գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, զանգվածը 1300-1400գ։․Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:Թեպետ մարդու գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերը իրար նման են բայց նրանք տարբեր աշխատանքներ են կատարում:Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խաղտվի մարդը չի կարողանա ոչ խոսել ոչ էլ ընկալել ուրիշի խոսքը:Տղամրդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն կնոջ գլխուղեղում նյարդային բջիջները ավելի շատ են ինչի շնորհիվ էլ այն ավելի արագ է աշխատում։ Գլխուղեղը կազմված է հետեվյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ ,միջին ուղեղ:

Рубрика: Uncategorized

ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ

 

Опубликовано  by melkonyananahit

Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Հարցեր և առաջադրանքներ։

  • Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- պահակախումբ,տուգանք- մեկից իբրև պատիժ գանձվող վճար
  • Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։երկրում-երկրներում, բան -բաներ,պուրակ-պուրակներ,բաճկոն-բաճկոններ,վարդ-վարդեր,մատ-մատներ,քաղաքի-քաղաքների,անդորրագիր-անդորագրեր,թուր-թրեր,տորթ-տորթեր,տուգանք-տուգանքներ,ապտակ-ապտակներ։
  • Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝

վարդ-կարմիր վարդ

Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։

թուր-սուր թուր- Ես թանգարանում տեսա սուր թուր։

բանտ-փակ բանտ-Ես տեսելեմ փակ բանտ։

վարդ-գեղեցիկ վարդ -Ես գարնանը տեսա գեղեցիկ վարդ։

տորթ-մեծ տորթ-Ես իմ ծննդյան օրը կերելեմ մեծ տորթ

տուն-կլոր տուն- Ես ապրումեմ կլոր տան մեջ։

փուշ-երկար փուշ-Ծառի կողքին աճել էր երկար փուշ։

քաղաք-հետաքրքիր քաղաք Ես ապրում եմ մի հետաքրքիր քաղաքում։

  • Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային Մեր ձեռքերը չէին վնասվի։
  • Ինչպիսինն էր պարեկը։ Շատ բարի էր։
  • Ինչու՞ Ջովանին զարմացավ։Որովհետև այնտեղ ոչ մի սուր բան չկար։
  • Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։Ջովանի ես ել այդքան զարմացա, ինձ այդ երկիրը շատ դուր եկավ։ Մյուս անգամ, որ գնաս ինձել քեզ հետ կտա՞նես։
Рубрика: Uncategorized

Մաթեմ

  1. Պարզի՛ր աjն թիվը, որը պիտի լինի աստղանիշի փոխարեն։

120+80=200 օրինակ՝ 200-120=80, 120+80=200

750+250=1000

600+350=950

330+470=800

700-550=150

1450-550=800

  • Կատարի՛ր

48×3=144

54×8=432

33×5=165

45×5=225

  • Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:
ապրանք 1 հատի արժեքը
մատիտ80 : 8 x 550
գրիչՄատիտից 10 դրամով էժան է40
թուղթՄատիտից 5 անգամ էժան է10
կավիճԹղթից 2 անգամ թանկ է20
ռետինԳրիչից 20 դրամով թանկ է60
սրիչԳրիչից 2 անգամ թանկ է80

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:

60×2=120     Պատ՝․120 դրամ։

Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:50×3=150  Պատ՝․150

Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:10×5=50  Պատ՝․50

Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:40×4=160

Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար:50+40+10+20+80+60=260

Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար:260×2=520

Рубрика: Uncategorized

Օրագիր

Ես` Մանվել Դավթյանս, կներկայացնեմ իմ մեկ շաբաթվա օրագիրը։Ես այս ընթացքում երկուշաբթի օրվանից ունեցել եմ տեսազանգեր մայրենի ,ռուսերեն և անգլերեն լեզուներից։Ինձ  շատ է դուր գալիս մեր տեսազանգերը։Կատարել եմ տնային առաջադրանքներս,այդ ընթացքում պատրաստել եմ ածիկ նաև հորինել եմ զատկական հանելուկներ և խնդիրներ։

Рубрика: Uncategorized

Լրացուցիչ աշխատանք

  1. Կատարի՛ր առաջադրանքը։

45×5=25+200=225

145×5=25+200+500=725

1145×5=25+200+500+5000=5725

23×2=6+40=46

123×2=6+40+200=246

1123×2=6+40+200+2000=2246

  • Պարզի՛ր, թե նշված թվերից, որը կարող ես դնել աստղանիշի փոխարեն։

60×8=480    8, 80, 9, 90

835-35=800  15, 25, 35, 45

270:30=9       30, 50, 40, 5

450+350= 800   150, 250, 350

  1. Համառոտագրի՛ր և լուծի՛ր։
  2. Մարիամը գրիչի համար վճարեց 270 դրամ, իսկ տետրի համար 70 դրամով ավել։ Որքա՞ն վճարեց նա գնումների համար։

Մարիամը գրիչի համար-վճարեց270 դրամ

Իսկ տետրի-70 դրամով ավել

Որքա՞ն վճարեց նա գնումների համար։

Լուծում

270+70=340

340+270=610  Պատ․՝ 610

  • Երեք բաքում միասին կա 500լիտր ջուր։ Հայտնի է, որ առաջին բաքում կա 110լ ջուր, երկրորդում՝ առաջինից 150լ-ով ավել։ Քանի՞ լիտր ջուր կա երկրորդ և երրորդ բաքերում։

Երեք բաքում միասին կա-500լ ջուր

Հայտնի է որ առաջին բաքում կա-110լ ջուր

Եկրորդում առաջինից150-ով ավել։

Քանի լ  ջուր կա՞ երկրորդ և երրորդ բաքերում։

Լուծուում

110+150=260

110+260=370

500-370=130  Պատ․՝ եկրորդ-260 երրորդ-130։