Բանավոր մաթեմատիկա

Ընտրի՛ր ճիշտ տարբերակը։

  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին,
    10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական
    անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։
    Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։ Լուծում 8+1+9+1+10+1=30 Պատ․՝ D-30:
    (A) 6 (B) 18 (C) 27 (D) 30 (E) 33
  2. . Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս
    հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք
    հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և
    վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
    (A) 24 (B) 21 (C) 18 (D) 27 (E) 13 Պատ․՝B-21 2×4=8 8×3=24 24-3=21

Դ. ԲԻՍԵԹ «ՓԻԼԻՍՈՓԱ ԲԼՈՃԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:

Продолжить чтение «Դ. ԲԻՍԵԹ «ՓԻԼԻՍՈՓԱ ԲԼՈՃԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ»

Լրացուցիչ աշխատանք

բանջարեղեն1 կգ արժեքը2 կգ արժեքը5 կգ արժեքը10 կգ արժեքը30 կգ արժեքը90 կգ արժեքը
մաղադանոս 30 60 150 300 900 2700
լոլիկ 90 180450  900 2700 8100
գազար 100 200 500 1000 3000 9000
վարունգ 120 240 600 1200 3600 10800
ճակնդեղ 40 80 200 400 1200 3600
բրոկոլի 40 80 200 400 1200 3600
բանջարեղենՎճարեցինԳնեցին ․․․ կգ
լոլիկ2700 30
մաղադանոս3000 100
գազար800 8
վարունգ12000 100
ճակնդեղ1600 40
բրոկոլի120 3

Գրավոր աշխատանք

Շատ տարիներ առաջ  թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեսը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:

Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոսնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։

Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անօգնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հագել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:

Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամբորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամբորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգ ում էր։