ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:Լվի-ոջիլ

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:Այս առակի գլխավոր հերոսը՝ առյուծն է։Նա շատ բարի է։

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Փիղն ու մուկը

Մի անգամ անտառում փիղը ուզում էր տրորել մկանը։Այդ ճամանակ մուկը ասաց նրան ․

-Դիմացդ նայիր միթե՞ չես նկատում քեզանից փոքրերին։Սակային փիղը նրան չլսեց և մկանը տրորելով անցավ։Դրանից հետո  տարիներ անցան, երբ փիղը օգնության կարիք ուներ նա դիմեց իր անտառի ընկերներին որպեսզի իրեն օգնեն։ Սակային անտառի բնակիչները հրաժարվեցին նրան օգնել,  հիշեցնելով մկան պատմությնը և այդ ժամանակ փիղը հասկացավ իր սխալը, շատ զղջաց և որոշեց այլևս երբեք չվնասել ոչ մեկին։

Оставить комментарий