Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:Ես հասկանում եմ, որ աշուն է գալիս և բոլորը դիմավորում են աշունը։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:Ինձ այն պատկերն է դուր գալիս, որ ջրվեժը առուն ծառերը և ծտերը աշնան քամուն են ծափահարում։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույներով։Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:Բանաստեղծության մեջ ամեն ինչ ոսկեգույն էր դարձել, ծառերը,ծովը,ծտերը բոլորը սպասում էին աշնան գալուն։
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Оставить комментарий