Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.Հասկանումեմ հետեվյալ պատկերից որ արդեն աշուն է ցուրտ է և անգամ ցերեկնել ցրտից կցկվել ՝։
- Մշուշների շղարշի տակ…
- Ամպը լեզուն կուլ է տվել…
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:Ինձ դուր է եկել այն պատկերը որ Ամպը լեզուն կուլ է տվել,
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը:1)Մշուշների շղարշ-մառախուղի մեջ տեսնել ինչ-որ թափանցիկ նուրբ զանգված օդի մեջ։
- 2)Խաշամն-ծառերից թափված աշնան տերև։
- 3)որոտալ-բարձր ձայնով գոռալ