Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել: Ծաղկանկար-ծաղ-կա-նկար-ծաղկաման,նկարազարդ,հավերժական-հավերժ-ա-կան-հավերժություն։
  2. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:Մրահոն-սև հոնքեր ունեցող,հորդ-առատ,հակինթ-Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար,անշեջ-անմար,չհանգող,գալարվել-պտույտներ գործել,պատանի-երիտասարդ։
  3. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:Աչքերը սև— արևներ սև,
  4. Արևների պես-սև և վառվռուն աչքեր, Աչքս դիպավ աչքի բոցին-աչքս տեսավ նրա գեղեցիկ աչքերը։
  5. Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։Կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։Կամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում՝
  6. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:Մի աղջկա,ով կանգնած էր կամրջի վրա և մի տղայի ով տեսել էր այդ աղջկան։

Оставьте комментарий