Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական-Ունկընդիր, ծերուկ,վտակ,ժայռ,քար,միտք,աանտառ,թոռնիկ,ջուր,ավազ,փրփուր,բերան,երգ,աղմուկ,բնություն,արձագանք,համերգ,գլուխ
5 ածանցավոր բառ-անխոս,հավերժական,պառաված,անհանգիստ,բնության։
2 բարդ բառ-մտախոհ,փրփուր։