Մենակյացը՝ խեցգետինն էր, նրան բոլորը կծում էին, նրա ամենալավ տունը խեցին էր։ Նրա համար ծովը գոռշ էր, որովհետև նա ընկեր չուներ։ Նա գնաց, որ խեցի գտնի բայց ճանապարհին նա հանդիպեց կախարդ դելֆինին և դելֆինը նրան ասաց․
— Դու պետք է ընկեր գտնես և դրանից հետո քո համար ծովը կապույտ կլինի։ Մենակյացը գնաց ընկեր գտնելու։ Նա գնաց տեսավ տարբեր արարածներ , նույնիսկ հրեշներ բայց ոչ մի ընկեր չգտավ և տխուր գնաց խեցի գտնելու։ Իր խեցին նա գտավ և մտավ այդ խեցիի մեջ և լսեց մի խոսք և նայեց կողքերը բայց ոչմի բան չգտավ բացի ծովային վարդից և հարցրեց ․
-Այդ դո՞ւ ես խոսում։ Վարդը ոչ մի բան չպատասխանեց բայց երբ սկսեց ավելի բարձր խոսել մենակյացը զարմացավ ։Վարդը պատասխանեց որ նա ոչ մի ընկեր չի գտնում նրա համար ծովը գորշ է։ Մենակյացը ասաց, որ այդ նույնը իր հետ է պատահել։Վարդը և մենակյացը որոշեցին գնալ և իրենց համր ընկեր գտնել բայց քանի որ վարդը չէր կարողանում քայլել մենակյացը նրան շալակած տարավ ։ Նրանք գնացին ընկեր գտնելու և վարդը խորհուրդ տվեց գնալ և ընկեր փնտրել կարմիր ծովում և այնտեղ հանդիպեցին դելֆինին ։ Դելֆինը ասաց․
— Եթե ուզում եք գնալ կարմիր ծով պետք է 7 ծով անցնեք բայց այնտեղ կա տիկին կ-ն ,որը շատ ուժեղ է ։Սակայն նրանք չլսեցին դելֆինին և շարունակեցին ճանապարհը և հասան առաջին ծովը հետո երկրորդ ծովը և անցան նույնիսկ երորդ ծովը և չնկատեցին ,որ արդեն հասել էին 7-երորդ ծովը և հանկարծ նրանք տեսան տիկին կ-ին և տիկին կ-ն խեցգետնին վերցրեց և գնաց ։Այդ պահին վարդը իր փշերով սպանեց նրան և արդեն նրանք դարձան ընկերներ և այսպիսով հեքիաթը ավարտվեց բայց նրանք շատ ուրախ ընկերներ էին։