- Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։Նա շատ բարի էր,կատակասեր և շատ էր սիրում արկածն էր։
- Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։Ես միային հավատացի Չինական գինին պատմությանը։
Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։ Տեսնում եմ, տեսնում եմ։ Պառկել է Պեկինի մոտ, դաշտում, կաղնու տակ և խռմփացնում է։ Կողքին էլ մի շիշ կա։
Բայց սպասիր, ես քեզ կարթնացնեմ։
Նա կրակեց այն կաղնու կատարին, որի տակ պառկած էր արագավազը։
Կաղինները, տերևներն ու ճյուղերը թափվեցին քնածի վրա և նրան արթնացրին։
Արագավազը վեր թռավ, աչքերը տրորեց և գժի նման սկսեց վազել։
ժամը չորսին կես րոպե էր պակաս, երբ նա չինական գինու շիշը ձեռքին պալատը մտավ։
- Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։
- Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։
- Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։
Հրաշագործը
Մի անգամ Էմիլը իր հայրիկի հետ գնաց անտառ որս անելու։ Երբ նրանք հասան անտառ տեսան, որ անտառում հրդեհ է բռնկվել և ամեն բան այրվում է,կենդանիների մի մասը այս ու այն կողմ էին փախչում իսկ մի մասը այրվել էին։ Էմիլը և իր հայրիկը չգիտեին ինչ անեին և տխուր ու մտախոհ նայում էին այս ու այն կողմ։ Հանկարծ Էմիլի հայրիկի գլխում մի միտք հղացավ և նա հավաքեց իր բոլոր ուժերը և բերանով այնպես փչեց, որ անտառի հրդեհը աստիճանաբար սկսեց մարել։ Էմիլը զարմացել էր թե ինչպես կարողացավ հայրիկը դա անել և վերադառնալով տուն այդ ամենը պատմեց բոլորին և այդ օրվանից սկսած բոլորը խոսում էին Էմիլի հայրիկի կատարած հրաշքի մասին և նա բոլորի համար դարձավ հրաշագործ։