ԶՐՈՒՅՑՆԵՐ ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Հետաքրքրական են նաև այն պատմությունները, որոնք մեր բնակավայրերի մասին են։ Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումըժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդու- թյուններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունե ցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առա- ջացել այդ տեղանունը։
Մթնաձոր Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա ծիծաղել էչորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։
32
Ապարան Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթ նե- րին առանց պարանի (անպա- րան) կախված է Գրիգոր Լու- սավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլմեկ-երկու եկե- ղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկե- ղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնա- կավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զան- գեզուր։ Արզնի Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թա- գավոր Արա Գեղեցիկի և Ասո րեստանի թագուհի Շա- մի րամի միջև։ Այդ ճակատա- մարտում Արան զոհվում է։ Զանգեզուրի դարպասը 33 Շամիրամը հրամայում է իր զինվորներին գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջա կայ քում (որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կեն դանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տար բեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժան վում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթա գույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով: Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով կատուները:
Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում են նաև կերակրի ջերմաստիճանը