Յուլիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները:Նա փոքրիկ էր

2․Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ընտրությունդ: Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

3․Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին:Յուլիսը փոքրիկ է ր նա շատ էր սիրում խաղալ նաև սիրում էր երлաթ գծերին խաղալ ու նայել գնացքին։

4․Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր-Քանի որ կենդանիները մտածում են,որ մարդիկ իրենց  թշնամիներն են խլուրդն էլ նայեց տղային և մտածեց միգուցէ անծանոթը թշնամի չէ։                Նա ձեռքով ողջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին-տղան բարևեց մեքենավարին և ուրիշներին բայց նրանք առահամարեցին և ձեռքով   չողջունեցին։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով—Այդ մարդը սև էր այդ պատճառով ձեռքով չարեց։ Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։—Յուլիսը նայեց իր աշխարյին և իր համար իր աշխարյը շաի գեղեցիկեր*

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։

— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։

Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.

Իթաքա, Կալիֆոռնիա։

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական։

Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու…

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և առանձնացրո՛ւ Հոմերին բնութագրող տողերը: Հիմնավորի՛ր ընտրությունդ: Հոմեր Մաքոլիիե հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Եվ նա շատ քաջ էր որովհետև արիաբար պայքարում էր  ցեխի ու փոշու դեմ։

2. Վերլուծի՛ր ընդգծված մտքերը: Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ-արևը երեկոյան խաղաղ մայր էր մտնում։ ։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը-թև Հոմերը շտապում էր բայց նա նորից ուշադիր էր։ Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական-Մարդ ուր էլ գնա իր տանից հարազատ տեղ չի գտնի։