անցածի կրկնում

2-ի վրա բաժանվում են զույգ թվերը։

3 կամ 9-ի այն թվերն են բաժանվում  որոնց թվանշանների գումարը բաժանվում են 3-ի կամ 9-ի։

5-ի բաժանվում են այն թվերը որոնց վերջ ում գրվում են 0 կամ 5 թվանշանները։

10-ի բաժանվում են այն թվերը որոնց վերջ ում գրվում են 0։

 Ամենամեծ ընդհանուր բաժանարարը այն է, որ բաղադրիչները վերլուծենք պարզ արտադրիչների  և այդ պարզ արտադրիչներից վերցնել այն թվերը որը երկուսի մեջ կա։

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը այն է, որ բաղադրիչները վերլուծենք պարզ արտադրիչների և մեծ թվից վերցնել բոլոր թվերը և փոքրից վերցնել այն թվերը որը մեծում կա   կամ կա բայց քիչ է։

Հատվածգիծ որը ունի սկիզբ ու վերջ։
Հատվածները նշանակում ենք Լատիանկան մեծատառերով։

Ճառագայթ-գիծ որը ունի սկիզբ, բայց չունի վերջ։
Ճառաայթները նշանակում ենք Լատինական մեծատառերով։

Ուղիղ-գիծ որը չունի սկիզբ և չունի վերջ։
Ուղիղը նշանակում են Լատինական փոքրատառերով։

Անկյուն-մի կետից դուրս եկող երկու ճառագայթների կազմած պատկերը։
Կա անկյան չորս տեսակ՝ սուր անկյուն, բութ անկյուն, ուղիղ անկյուն և փռված անկյուն։
Սուր անկյունները զրո աստիճանից մեծ և 90 աստիճանից փոքր անկյուններն են։
Բութ անկյունները 90 աստիճանից մեծ և 180 աստիճանից փոքր անկյուններն են։
Ուղիղ անկյունները 90 աստիճանի անկյուններն են։
Փռված անկյունները 180 աստիճանի անկյուններն են։

Շրջանագիծ-շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից՝ այդ կետը շրջանագծի կենտրոնն է։

Շառավիղ-շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարված հատվածը կոչվում է շառավիղ։

Լար-շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատվածը, որը չի անցնում կենտրոնով կոչվում է լար։

Տրամագիծ-տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է։
Տրամագիծը ունի շառավղի կրկնակի չափը։

Աղեղ-շրջանագծի այն մասը որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև կոչվում է Աղեղ։

Оставьте комментарий