17.03/2022

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշումթաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:դերձակներին,կարճ,մարդ,թախտ։

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.Դերձակ նշանակում է հագուստ կարող։

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ-

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել-

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի-

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ+

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր+

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:երկիր-գոյական,երկար-ածական,դերձակ-գոյական,անձնանիշ,ասում է-բայ,

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:վերմակի տակ,անմիջապես ոտքերն իրար է քաշում,

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս,

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը՝  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առածասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

տնային աշխատանք

Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:Կանայք վիճում էին հավի համար։Դատավորը չերկարողանում որոշում կայացնել,որովհետև նրնք երկուսն ել ստում էին և վկա չկար։Մի իմաստուն մարդ առաջարկեց հավին տանել կանանցից հուրաքանչյուրի տան մոտ<երբ հավին տարան առաջին կնոջ տան մոտ հավը փախչում Էր այս ու այն կողմ իսկ երբ տարան երկրորդ կնոջ բակ հավը գնաց իր բուն և այդպեսել պարզվեց ճշմարտությունը։

398. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:Որովհետև այնտեղ բոլորը բոբիկ են քայլում կոշիկ առնելու իմաստ չկար։

399. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ: Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին: