30․01․2023

Երկուշաբթի ( 30.01.2023)

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել-դրթել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել-շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան-անոթևան, բացօդյա-բացոթյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորիցփլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլից անգամ հողի վրա վառվում են են  

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական: Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք- հրճվանք, ատելություն- հակակրանք,
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:թագավոր-գահակալ,անուրջ-երազանք,դրախտ-եդեմ,մթնշաղ-երեկո,արահետ-կածան
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:ագահ-անկուշտ,ապերախտ-երախտամոռ,շիտակ-արդարացի,խառտյաշ ոսկեգույն,
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:կարեկցանք-խիղջ,խինդ խանդավառություն,կույտ-դեզ,պարիսպ-պատնեշ
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:ծածուկ-գաղտնի,համեստ-խոնարհ,կայուն-ամուր,զմայլելի-հիասքանչ,խոժոռ-մռայլ

5. Ստեղծագործական աշխատանք

  • Առաջին ձյունը
  • Ձյան փաթիլի պատմությունը
  • Ձյունը իր   երգն է երգում

6. Իմ ամենասիրելի հայազգի գրողը, իմ ամենասիրելի ստեղծագործությունը ( ները) ( աշխատանք բլոգում) ։Իմ ամենասիրելի հայազգի գրողը՝Հովհանես Թումանյանն է։

                                                 Առաջին ձյունը

Երբ ձմեռ եկավ, ձյուն եկավ։ Երեխաները զվարճանում էին, ձնագնդիկ էին պատրաստում և ձնագնդիկով միմիանց հարվածում և ձնեմարդ էին պատրաստում։ Ամենադժբախտը առաջին ձյան փաթիլն էր,որովհետև նա երկրորդից երրորդից չորորդից ավելի շուտ հալվեց։Մի տղա կար՝ անունը Դավիթ, նա շատ էր ցանկանում տեսնել առաջին ձյան փաթիլը, բայց ձյան փաթիլները այնքան շատ էին,որ նա չգիտեր թե որն է առաջին փաթիլը, բայց նա նաև չգիտեր,որ առաջին փաթիլը հալվել է և երբ իմացավ շատ տխրեց և մտածեց, որ առաջին ձյան փաթիլը շատ դժբախտ էր։