1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, հու.ռթի, մռմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել:
2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն+, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած+, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ+, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ+, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ+, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց+), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։
3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։
Շրջել-պտտել-թափառել-շրջագայել, խորհրդածել-մտածել-մտմտալ, կողոպտել-գողանալ-հապշտակել-թալանել, խենթանալ-խերագարվել, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար+)
Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ+, զարդանկար)
Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ+)
Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ+, նախշազարդ)
Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա+)
5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ — լիաբուռ:
Գրական-սևագիր, շնչասպառ-անշունչ, քնել-անքուն, ջրկիր-մսաջուր, գլխարկ-անգլուխ, խմբավար-ազնվախումբ: