- Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ
Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:
1. Ջերմային էներգիա
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

2. Էլեկտրական էներգիա
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների: