

միջին դպրոց 7-9 դասարան

երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[11] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[13]։ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝Վաղինակ[14] Ազնավուրյան[15]։ Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում[16][17], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում[18][19], Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից[20]։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)[21][22]։
Ծնողները արտիստներ էին․ մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ[23]։ Նրանք հանդիպում են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար[24]։
1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը[25]։
Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար[26]։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր
Անակ Պարթևը ինչու՞ էր եկել Հայաստան։որպեսզի սպանել Խոսրով
ին
• Ներկայացրեք Խոսրով ll-ի սպանության հետ կապված դեպքերը։
• Ի՞նչ կրոն էին ուզում հայերին պարտադրել պարսիկները։հռոմեական
60, 64, 114, 181, 185, 248, 249։
60. Հետևյալ թվերից կազմե՛ք համեմատություններ.
ա) 4,< 6,< 12,> 8
բ) 15, <18, >6,> 5,
3 3/10>2 2/10 120>8
15/26 < 1/5 26/7=3/7
5 ½<7 7/32 3 18/25>62
. 181
` ա) 20 %-ը հավասար է 125-ի, 625
գ) 110 %-ը հավասար է 770-ի, 700
բ) 35 %-ը հավասար է 140-ի, 400
Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.
ա) 5 և 100, 5
բ) 25 և 125, 500
գ) 28 և 140 39.2
դ) 800 և 160, 300
248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի հա մե մատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։ 50600*10+5060=5544 պատասխան էժանացավ
249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42ն ավարտվել են ոչ ոքի արդյունքով։ Ոչոքիների քանակը խաղերի ընդհանուր քա նակի քանի՞ տոկոսն է։ 120×42:100=50;4
750. Տրված են –8,4/3 ,-3/2 , –11, +13,_9 13/20 ,-5 837/1000 , +1, 0, –14, +2,-25 3/7 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝
ա) բացասական թվերը, –8 –11 –14
դ) բնական թվերը,
բ) դրական կոտորակային թվերը, 4/3
ե) ամբողջ թվերը,
գ) բացասական կոտորակային թվերը, -3/2 _9 13/20 -5 837/1000 -25 3/7
զ) դրական թվերը։+13 +1 +2
Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %ը հաճարենու անտառն է, 16 %ը՝ սոճու, 20 %ը՝ եղևնու, 24 %ը՝ կաղնու, մնա ցածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։
777. Նվազման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.
½ 1/3 5 2/3 3/8 7/25 5 77/97 277/500
804. Կատարե՛ք գործողությունները.
7/9+4/5:7/10=110/98=1 12/98
18 2/9-11 1/3:8/9=382/48
կղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից, առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ գնդիկ հանելու հավանականությունը։2 հարաբերած 8
876. Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմով։1 սմով
945. Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քա ռակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։
60*2+20*2=160 160:4=40 պատ՝40
Էռնեստ Հեմինգուեյ. «Կատուն անձրևի տակ»
Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:
Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:
Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:գունդուկծիկ
2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:ոչմի
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:այո
Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։
Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։
— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։
Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…
Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…
Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։
— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։
— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։
Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.
— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։
Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։
Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։
— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։
Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Տրտում, շատ տրտում էի․․․
Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։
Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։
Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։
Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։
Խնձորը առնելեն ետք… փախավ…
Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.
— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։
Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։
Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։
— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։
Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.
«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։
Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.
— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։
Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:ցուցել
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:շատ լաավ
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը: Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Սովորում ենք արևմտահայերեն.
Ժամանակակից ցանկացած գրական լեզվի հիմքում որևէ ժողովրդախոսակցական տարբերակ է՝ բարբառ, որը հատուկ ընտրվում է մասնագետների կողմից և տարիների ընթացքում մշակվում ու նորմավորվում է։ Պատմական հանգամանքների բերումով՝ հայերենն ունի երկու գրական տարբերակ՝ արևելահայերենը և արևմտահայերենը։ Առաջինի հիմքում առավելապես Արարատյան բարբառն է՝ «ում» ճյուղից։ Իսկ արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա՝ «կը» ճյուղից։ Նշենք արևմտահայերենի առաձնահատկություններից որոշները։
Արտասանությունը։ Թեպետ մեր լեզվի երկու տարբերում էլ գրերը նույնն են, սակայն արտասանության ժամանակ արևմտահայերենում բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները դառնում են շնչեղ խուլեր և հնչում փ, ք, թ, ց, չ, իսկ պարզ խուլերը` պ, կ, տ, ծ, ճ, ընդհակատակը, գրեթե միշտ արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ, օրինակ՝ ծաղիկ – ձաղիգ, գարուն – քարուն, բարի – փարի, գեղեցիկ – քեղեցիգ և այլն:
Բառերը։ Հայերենի բառապաշարի մեծ մասը ընդհանուր է երկու տարբերակների համար։ Բայց կան և տարբերություններ, օրինակ՝ միայն արևմտահայերենում են հանդիպում ակաղձուն (լեցուն), զակատել (բաղձալ), լմննալ (վերջանալ), կայլակ (կաթիլ), համբուն (համակ), պատարուն (զեղուն), պարտասուն (հոգնաբեկ) բառերը, կապերից՝ ասդին, անդին, ետք, քով, շաղկապներից՝ ալ, զի և այլն: Բացի այդ՝ կան նաև որոշակի ուղղագրական տարբերություններ (դասական ուղղագրության կանոններից զատ, օրինակ՝ ճամփա – ճամբայ)։
Քերականությունը։ Արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական տարբերությունները նկատվում են արդեն քերականության մեջ՝ բառերի թեքման և կապակցման ժամանակ։ Օրինակ՝ բոլորին հայտնի է ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերի տարբերությունը մեր լեզվի այս երկու տարբերակներում․ կը գրէ – գրում է, կ’անցնիմ – անցնում եմ․ արևմտահայերենում այս ժամանակաձևերը պարզապես կոչվում է սահմանական եղանակի ներկա ժամանակ և անցյալ ժամանակ: (Հենց այս տարբերությունը նկատի ունենալով ենք ասում, որ արևելահայերենի հիմքում «ում» ճյուղի բարբառ է, իսկ արևմտահայերենի հիմքում՝ «կը»)։ Փոխարենը՝ պայմանական եղանակի ժամանակաձևերն արևմտահայերենում կազմվում են «պիտի» մասնիկով, այսպես՝ պիտի անցնիմ արևելահայերեննշանակում է կանցնեմ (արևմտահայերենում այն կոչվում է ստորադասական եղանակ և հանդես է գալիս երկրորդական նախադասություններում․ «եթե․․․ ապա․․․»)։
Ինչպես գիտենք, արևելահայերենում բառերի գերակշիռ մասը ենթարկվում են Ի հոլովման, մինչդեռ արևմտահայերենում շատ ավելի տարածված է ՈՒ հոլովումը․ ճամբու, դիտորդներու։ Բացառականի վերջավորությունը առավելաբար -են-ն է՝ սրտեն (սրտից), տնեն (տնից), դաշտերեն (դաշտերից)։ Հայցական հոլովը երբեք չի լինում տրականաձև․ «Կը սիրեմ սաներս», ոչ թե սաներիս։ Գիտենք նաև, որ ներգոյական հոլով արևմտահայերենը չունի, և նրա իմաստն արտահայտվում է «մէջ» կապով։
Հայերենի այս տարբերակում որոշիչ հոդ կարող է ստանալ նաև սեռական հոլովը, օրինակ՝ Արամին գիրքը, դաշտերուն ծաղիկը։
Արևմտահայերենում անորոշ առումն արտահայտվում է «մը» («մըն») հետադաս մասնիկով․ գիրք մը, բան մը, խօսք մըն ալ։
Նաև՝ արևմտահայերենը չունի կրկնակի ժխտում․ ոչ ոք չասաց – ոչ ոք ըրաւ։
Ուղղագրությունը։ Արևմտահայերենը պահպանել է մեսրոպյան՝ դասական ուղղագրությունը։ Արևելահայերենի ներկայիս ուղղագրությունը, որ հաճախ կոչվում է նաև նոր, վերափոխված, ժամանակակից և այլն, գործում է 1940 թվականից։ Նոր ուղղագրությունը պաշտոնապես գործածական է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում, իսկ, օրինակ, իրանահայերը, թեպետ խոսում են արևելահայերեն, բայց նույնպես գրում են դասական ուղղագրությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանություններն էլ հիմնականում դասական ուղղագրությամբ են։
Պետք է նկատել, որ շատ բառերի ստուգաբանության, ասենք՝ արմատը մասնիկից տարանջատելու համար, կատարյալ է մնում դասական ուղղագրությունը։ Այսինքն՝ լեզվական միավորները պատմական մոտեցմամբ քննելիս դասական ուղղագրության իմացությունը կարևոր է, ինչպես առհասարակ գրաբարի իմացությունը, որից սերել են և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը, և՛ շատուշատ բարբառներ։
Վահան Թոթովենց «Ներման Աղոթք» — ը դարձրու արևելահայերեն:
( հատված)
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Ստեղծագործական աշխատանք, ընտրեք վերնագրերից որևէ մեկը․
1.Փորձում եմ անկեղծ լինել
2.Մեկ օր առանց ընկեր
3. Պատմություն բարի մարդու մասին
.Մեկ օր առանց ընկեր
Ես որոշեցի մեկ օր ացկացնել առանց ընկեր։Առաոտյան,երբ ըներներս սովորականի պես եկել էին ինձ բակ կանչելու ես նրանց մեռժեցի,քանի որ որոշել էի մեկ օր առանց ըներներիս անցկացնել։Այդ օրը ես դասերս պատրաստեցի,հեռուստացույց դիտեցի,համակարգչային խաղեր խաղացի և երբ երեկոյան պարկեցի քնելու հասկացա թե որքան անհետաքրքիր օր եմ ես ունեցել և թե որքան անհետաքրքիր է մարդու կյանքը առանց ընկեր։
1197,1198,1199,1200
1197. Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.
ա) 0,9382=0,9300 ,
դ) 1,0625=1,0600 ,
է) 200,18 =200,00,
բ) 28,2897 ,= 28,2800
ե) 80,0388 , =80,0300
\ը) 567,9111 ,=567,9100
գ) 100,5621 , =100,5600
զ) 6,0999 , =6,0900
թ) 0,0008 ։=0,0000
1198. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.
ա) 7,8932= 7,0002,
դ) 0,9999 , =0.0009
է) 2,3845 , =2,0005
բ) 85,0639 , =85,0009
ե) 65,6788 , =65,0008
ը) 18,0936 ,=18,0006
գ) 0,1111 , =0,0001
զ) 721,8957 , =721,0007
թ) 55,6009=55,0009
1199. Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.
ա) 93,6527 ≈ 93,65=1000-ԵՐՈՐԴԱԿԱՆ ,
գ) 0,563891 ≈ 0,564 =100000-ԵՐՈՐԴԱԿԱՆ,
ե) 0,7014 ≈ 1 , =100-ԵՐՈՐԴԱԿԱՆ
բ) 734,82 ≈ 735 ,= 10-ԵՐՈՐԴԱԿԱՆ
դ) 0,563891 ≈ 0,6 =100000-ԵՐՈՐԴԱԿԱՆ, զ) 0,102 ≈ 0 ։=100-ԵՐՈՐԴԱԿԱ
