03.05.2023

Առիւծ եւ աղուէս»

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

2. Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Կենդանիքն-կենդանիները, ծնաւ-ծնել, ժողովեցան-ժողովուրդը, նախատեաց-, անարգեաց-, բարձր ձայնիւբարձր ձայն, ոչ աղուէս քան զքեզ-:

3. Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ

4. Ի՞նչ է ցույց տալիս առակը: այստեղ կարևորը ցանակը չէ այլ որակը  

5. Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Կար չկար մի տղա նա մի անգամ որոշեց ռոբոտ պատրաստել հետո մի մարդ եկավ և ասեց այս է կարողությունըտ տան փոխարեն ռոբոտ ես սարքում տղան ասաց ավելի լավ է որակով ռոբոտ պատրաստեմ քան անվորակ տուն

Оставьте комментарий