Աշխատանք դասարանում
- Անհատական նախագծերի ներկայացում, քննարկում։
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղ թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր:
Բյ ուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվարքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղ թամար: Տաճարի շինվարքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյ ուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկրի բոլոր կարևոր պատմությունները երևում էին:
2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել: -Վատ մշակված քանդակ
Կոպիտ է խոսում ընկերների հետ:-Տգեղ է խոսում
Շատ կոպիտ դեմք ունի:-տհաճ դեմք
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:-Նազելի են անվանում
Եվ սրան էլ իմաստուն են կոչում:-ասում են իմաստուն
Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:-անում էր
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:-գործս ավարտեցի
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:-չանի
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր:-հարցին չի պատասխանում
Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:-չի արտահայտվում
Արձագանքները լռեցին:-ավարտվեցին
Ափսեները դրեց պահարանում:-տեվավորեց
Եկավ ու իր օրենքը դրեց:-հաստատեց
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:-մտցրեց
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար համար հինգ հազար դոլար է վճարեց Դա եղել է երբև ինչ-որ ժամանակ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:
3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել: Երեխաները պարանը այնպես ձգեցին ,որ այն մեջտեղից պոկվեց։ Նրա մազերը այնքան էին երկարել, որ հասնում էին մինչև ծնկները։
բ) Աղքատ, խեղճ: Մի աղքատ մարդ փողոցում նստած փող էր մուրում։ խեղճ մարդիկ կոտորվեցին սովից։
գ) Գույն, երանգ: Մի նկարիչ կտավի վրա նկարեց կարմիրի երանգները։ Կարմիր գույնը իմ սիրելի գույնն է;