գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու): Գնում էր կախարդական մատանին , գողանալու: Գնում էր կախարդական մատանին փախցնելու:

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Այս ձողը ծռիր։

Այս ձողը.թեքիր։

Այս ձողը խոնարհիր ։

(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

ՈՒզում, ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ցանկանում, ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Տենչում, ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ գրիր, (շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրիր, շարադրիրես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրիր,  փորագրիրես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրիր, գրի ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրիր առ), ես կկարդամ:

2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

Շռայլել-ծախսել-մսխել,

Հափշտակել-շորթել-գողանալ-կորզել

Կռանալ-ծռվել-թեքվել-կքվել-խոնարհվել

Սահմանել-կարգել-որոշել

3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:


Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Սպիտակ  զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ  մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

 Առավոտներն էլ չէին երգում:
 Գառնուկները հոտոտում էին հողի 

Թեման․Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների չափումը։Չափման սխալ։

Մեծությունների չափում

Դասարանում քննարկվող հարցեր

1Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

2Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

3Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ

4Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը

5Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Ինչպե՞ս են որոշում չափիչ սարքի բաժանման արժեքը։

6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։

7Ինչպե՞ են որոշում չափման սխալը։

1․Չափել որևէ ֆիզիկական  մեծություն նշանակում է՝ այն համեմատել նույնատիպ մեծության հետ։

2․երկարության հիմնական միաորներն են՝կիլոմետր,մետր սմ․,մմ․,նանոմետր և այլն։Չափման գործիքներն են՝ քանոն,կշեռք և այլն։

3․Յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ,օրինակ՝քանոնի վրայի թվերը և գծիկները միասին կոչվում են սանդղակ։

4․Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ  արժեքը կոչվում է չափման սահման։

5․Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

6․Չափման սխալը կախված է բաժանման արժեքից,և ընդունված է համարել,որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույնտեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: 

Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:

Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. ,,Ինչո՞վ ես զբաղված,,: ,,Խաղում էի, մայրի՛կ,,,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին” : Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով: Վիլյամ Սարոյանը իր գրող դառնալու ճանապարհին շատ փորձություններով է անցել. եղել է բատրակ, սևագործ բանվոր, փոստատար, վարձու զինվոր և այլն: Եւ այդ ամենի հետ մեկտեղ նա գրել է: 1933 թվականին հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն և հռչակ բերեց նրան: Մեկ տարի անց նրա” Խիզախ պատանին մարզաձողի վրա” վիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ: 1940 թվականին նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: Սակայն գրողի մեծությունն այս պարագայում էլ երևաց. Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող:

Կարող ենք ենթադրել, որ Սարոյանի անկախության ձգտումը բերեց նրան, որ 1942 թվականին նա հիմնեց իր սեփական թատրոնը, որը երկար չգոյատևեց: Նույն թվականին նրա” Մարդկային կատակերգությունը” էկրանավորվեց Հոլիվուդում: Այսպիսով Սարոյանը դարձավ ճանաչված գրող: 

Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին, ապա 1960, 1975-ին այսեղ նշել իր 70-ամյակը: Հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին` լրագրողներ, երկրպագուներ, հրատարակիչներ: Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջանում: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չառլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո` Սարոյանը, կնոջ հետ վերադառնալով տուն, բացահայտեց մի բան, որը Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց:

Նա համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.” Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես” : Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված ’’Զեղչ’’: Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`” Հայերին մուտքն արգելվում է” : Այդ գիշեր Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները արդեն քնում էին. հանկարծ Քերոլը արտասանեց.

 -Ես հրեա եմ : 

Վիլյամը անմիջապես ցատկեց մահճակալից: 

-Ինչպեթե, ճիշտ հասկացա քեզ,ուզում ես ասել, որ դու հրեաես: Դե վե՛րջ տուր, քեզանից ի՞նչ հրեա: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել:

 Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Սարոյանը ստեղծագործում էր, ճամփորդում: Քերոլ Մարկուսը երիտասարդ, գեղեցիկ կին էր և ոչ մեկի համար զարմանալի չեղավ այն նորությունը, որ որոշ ժամանակ անց ստացավ ամուսնության առաջարկություն և, երկար չմտածելով, համաձայնվեց ամուսնանալ մեկի հետ, ով շատ նման էր նախկին ամուսնուն` նույնպես հայտնի, տարիքով մեծ, սակայն, ի տարբերություն Սարոյանի, հարուստ և ռոմանտիկ: Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց հնարավորն ու անհնարինը` հետ բերելու Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը շուտով համաձայնվեց երկրորդ անգամ ամուսնանալ Վիլյամի հետ: Նրանք մեկնեցին տոնելու երկրորդ հարսանիքը: Մի քանի օր անց նրանց միացան Չապլինը` կնոջ հետ` իրենց զբոսանավով: 

Երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամուսինների ամենօրյա վեճերը ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Նրանք բաժանվեցին. Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: 1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը գումար էր հատկացնում նրանց: Չնայած այս ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էին հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն երկու տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին յոթ տարի չէր հանդիպել հորը: Այդ օրերին նա ճանապարհ ընկավ, խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու հորը: Որդուն Սարոյանը չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը մահից առաջ: Նախքան այդ երեք տարի չէին հանդիպել: Հանդիպումը որդու և թոռնուհու հետ շատ հուզիչ էր:” Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, — պատմում էր Արամ Սարոյանը, — և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. — Շնորհակալ եմ, Արա՛մ: -Ես եմ շնորհակալ, հայրի՛կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, — թույլ ձայնով շշնջաց հայրս” : Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի բուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:

27.09.2023

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:Վար-տակ,առավոտ-գիշեր,ծերուկ-պատանի,սուգ-որախություն,վառեց-մարեց,կապեց-քանդեց,հոգնած-առույգ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:Արտահայտում է աշնանային  տխուր տրամադրություն է արտահայտում։

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով: Տեղաց անձրև-եկավ անձրև,սեվուկ ամպեր վար եկան,սարի վրա սար եկան,ծագեց առավոտ,գոռաց երկինք ,երկիր դողաց,տեղաց անձրև,թռչուն թռավ,քամին վեր ելավ,

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: Ոչ որովհետև աստեղ անձավորված է տխուր տրամադրություն։