Աշխատանք դասարանում
Գործնական քերականություն
1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:
Բարի-գթառատ
Ականավոր-վճիտ
Անարի-երկչոտ
Վտիտ-նիհար
2. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:
Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով մասնակցում(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական մրցումներին (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական զանազան(զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա արժանացել է (արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում հաղթանակելու (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ անօրինակ (տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա :
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում: