Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. Ե]

ւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն 

Զրուցում են սրա մասին և ծերերը,այստեղ  կա մի այրի կապված երկաթե շղթայով․ և երկու շուն հանապազ կրծելով շղթան ջանում է ելնել և աշխարի վերջը տալ․ այն դարփինների ձայնից զորանում է։ Վորի պատճառով և մեր ժամանակներում իսկ բազում դարբնոց, հետեվելով առացպելին   

Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ-սրանից, զշղթայսն-շղթաները, զհետ-հետևել, զսալն,

բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,

գ) յայրի, յաւուր,

դ) որոյ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք,  կապանքն, շղթայքն, զսալն:

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության 

նկատմամբ:

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:

Оставьте комментарий