Անտառը բոլորի ընկերն է
1. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:
Օրինակ`
Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ:
Անտառը բոլորի ընկերն է։
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է:
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ընդանրապես կանաչապատ չէ։
Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:
Այնտեղ տաք չէ ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում։
Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Չնայած աշխարհի յոթ հրաշալիքներ հանդիսացով ոչ մի արձան ու շինություն բացի եգիպտական բուրգերից չի գոյատևել, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Զարմանալի նյութ է ապակին։
Սովորական նյութ չէ ապական։
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ խիստ չէին պահպանում:
Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր:
Ոչ մեկ չգիտի, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր։
Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել:
Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել։
Դա եղել է կանադայի տափաստանների և անտառների հրդեհների արդյունքում։
2. . Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:
3. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:
Արծաթաշար,միազբաղ,միատարած,ուղացիր, բարեհոգի,բազմանվագ, Հայալեզու,միաձև,
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:
Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:
Մարդու խելքը գնում է աչքի չնկնելու գաղափարը,և նա խելքին փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի,անտեսանելի մարդու մասին։ Իսկ բնությունը այդ ցավին այլ դարման է գտել։ Նա ներկում է իր ստեղծած Էակներին,Պաշտպանական գունավորում է տալիս, Որ թշնամիները նրանց կողքով անցնեն։ Բնության մեջ դա աչքն է մտնում։ Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:
2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:
Բառատետր,վիրակապ,միաբջիջ,սևամորթ,մանրագնդակ,սրբապիղծ,մազագունդ,փայտաման,մթնշաղ,դյուրագրգիռ,որդի։
3. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:
Հայրասեր
Դիմակից
Խաչբառ
Ծանրաձող կշռաքար ծանրամարտ
Գլխամաշկ գլխաշոր գլխավոր
Իրավաբան զվարթագին
Ձայնավոր ձայնաբան
Ծաղկեպսակ լուսաբան լուսային
Բախտագուշակ աստղադիտակ
Մեղմաձայն մեղմագնաց
Անվճար կանխամտացված
Բարեհոգի բարեկիրթ տեսարժան
Ժպտասեր լիցքավորիչ