01.11.2023

Բազմանդամների գումարը հավասար է մի բազմանդամի, որի անդամները բազմանդամների բոլոր անդամներն են:

Օրինակ՝ 2a2b+ab և b2+ac բազմանդամների գումարը հավասար է՝ 2a2b+ab+b2+ac:

Երկու բազմանդամների տարբերությունը հավասար է մի բազմանդամի, որի անդամներ են հանդիսանում նվազելիի բոլոր անդամները և հանելիի բոլոր անդամները՝ վերցված հակադիր նշաններով:

Բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելիս հարմար է օգտվել փակագծերի բացման հետևյալ կանոնից:

Եթե փակագծերի առջև դրված է պլյուս նշանը կամ նշան չկա, ապա փակագծերը կարելի է բաց թողնել` առանց փոխելու նրանց մեջ գտնվող գումարելիների նշանները:

Եթե փակագծերի առջև դրված է մինուս նշանը, ապա փակագծերը կարելի է բաց թողնել՝ փոխելով նրանց մեջ գտնվող բոլոր գումարելիների նշանները:

Այսպիսով, որպեսզի գումարենք կամ հանենք երկու բազմանդամ պետք է՝

1) բացել փակագծերը (օգտվելով կանոնից),

2) կատարել նման անդամների միացում:

Օրինակ 1.

Պարզեցնենք (5a 2 + 2x) + (7a − 9x) արտահայտությունը:

(5a 2 + 2x)+ (7a 2 − 9x) = 5a 2 + 2x + 7a − 9x = 12a 2 – 7x

Օրինակ 2.

Գտնենք 5a 2 + 2x և 7a 2 − 9x բազմանդամների տարբերությունը։

(5a + 2x) – (7a 2 − 9x) = 5a 2 + 2x − 7a + 9x = − 2a2 + 11x:

Առաջադրանքներ

1)Գրեք բազմանդամի տեսքով․

a+3c և 5ab-2b-ի տարբերությունը:(a+3c)-(5ab-2b)=

4a+c-ի և 2ab+3b-ի ու 4m-n-ի գումարի գումարը:(4a+c)+(2ab+3b)+4m-n)

2)Պարզեցրեք արտահայտությունը․

7a+(2a+3b)=7a+2a+3b=9a+3b

(5x+7a)+4a=5x+7a+4a=11+5x

(3x-6y)-4x=3x-6y-4x=-x-6y

3m-(5n+2m)=3m-5n-2m=-5n+m

3)Ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․

5a-(a+1)=5a+(a+1)

2a-(7a+5)=2a+(7a-5)

a+(a+1)=a-(a+1)

a+b+(a-b)=a+b+(a-b)

4)Գտեք տրված բազմանդամների գումար հանդիսացող բազմանդամը․

3a և (2a+b)=3a+(2a+b)

(3-2a) և (-5a-7)=(3-2a)+(-5a-7)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1)a+3c և 5ab-2b-ի գումարը: (a+3c) + (5ab-2b-ի)

4a+c-ի և 2ab+3b-ի ու 4m-n-ի գումարի տարբերությունը: 4a+c-ի և 2ab+3b-ի) + (4m-n-)

2)Պարզեցրեք արտահայտությունը․

9x+(2y-5x)=

(5x-7a)+5a=

(2a+5b)-7b=

6p-(5p-3a)=