Աշխատանք դասարանում
1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:
Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագնելիք, ձգել-ձգան , փակել-փակիչ, խթանել-խթան, փաթաթել-փաթթիչ, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց:
2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Տնային, մարդկային, տղային+, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան+:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք+:
դ) Համառորեն,տնօրեն+, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Ինքն իրենից գոհ-ինքնագոհ, իրեն հավանող-ինքնահավան, իր կյանքի պատմությունը-ինքնակեսանգրություն, ինքն իրեն կրթել-ինքնակրթություն, իրեն ժխտել-ինքնաժխտում, իրեն սիրելը-ինքնասեր, իրեն կառավարելը-ինքնակառավարում:
4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, վերջում:
Ձեռք-ձերբակալել, հյուր-հյուրընկալ, հույս-անհույս, վերջ-անվերջ, գետ(գիտ), գետ-անգետ
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից😦կայծակահարվում)
Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ(թակստոց) փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:(հեռանալ)
Կանաչով պատելը(կանաչապատելը) փրկում է քաղաքում բնակվողներին(քաղաքացիներին). օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:
Փայտի նյութից(փայտանյութից) գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ(արտադրատեսակ) են ստանում:
2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում(մոտակայքում) ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով(հանքավայրերով), որոնք բազմաթիվ անգամներ(բազմանգամներ ) հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում(ձեռագրքերում): Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից(դարաշրջաններից) սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում(լեռնաշխարհում) արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն(հնէաբանները) ու երկրաբանությամբ զբաղվողները(երկրաբանները) այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր(փորվածքները) ու մետաղ ձուլելու տեղեր(մետաղաձուլարանները):
3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց,-գահից ընկած, իշխանազուն-իշխան ունեցող, արյունարբու-արյուն խմող, արքայանիստ-արքայի նստավայր, դյուրաբեկ-շուտ բորբոքվող, գավաթակից-գավաթի ընկեր, դրկից-ընկեր ունեցող: