20․10․2023

2. Պատասխանել հարցերին.

  1. Բնութագրե՛ք խառնուրդների բաղադրիչների բաժանման և մաքուր նյութերի ստացման հիմնական եղանակները:

Հալեցում թորում

  • Տրված են ա) սպիրտից և ջրից, բ) գետի ավազից և շաքարից, գ) պղնձի և երկաթի խարտուքներից, դ) ջրից և բենզինից կազմված խառնուրդներ:

Ինչպե՞ս բաժանել նյութերն այդ խառնուրդներից:

Ֆիլտրել և եռացլել թորում

09․10․2023

Պատասխանե՛ք  հարցերին.

1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

 ա) կավճի ու ջրի

բ) սպիրտի և ջրի (օղի)+

գ) յուղի և ջրի

դ) յուղի և բենզինի

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. 

«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրությու բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

3. Հատկությունների ո՞ր համախումբն է վերաբերում ջուր նյութին.

ա) հեղուկ է, բնորոշ հոտ ունի, խտությունը՝ 0,9 գ/սմ3 

բ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1 գ/սմ +

գ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1,84 գ/սմ3

4. Ստորև թվարկվածներից ո՞րն է «ավելորդ», ինչո՞ւ։ Գույն, փայլ, գեղեցկություն+, կարծրություն, խտություն:

02․10․2023

Սովորի՛ր.

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի։ Դրանք տարբերակելու համար օգտագործում ենք.  նյութերի ֆիզիկական, քիմիական հատկություններ: 

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:

Նյութի քիմիական հարկություն ասելով՝ հասկանում են մեկ այլ նյութի հետ փոխազդելու կամ ինքնուրույն քայքայվելու ունակությունը:

Պատասխանի՛ր հարցին.

1…..Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝ ա) ֆիզիկական, բ) քիմիական հատկություններին.

1) Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է:Քիմիական

2) Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից:Ֆիզիկակն

3) Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ:Քիմիական

4) Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի:Քիմիական

5) Օզոնին բնորոշ է սուր հոտը:Ֆիզիկակն

2…Գրի՛ր կերակրի աղի ֆիզիկական հատկությունները:

Սպիակ գույն,հոտ չունի,աղի համ ունի

Դասարանական աշխատանք.

  1. Թվարկի՛ր նյութի որոշ ֆիզիկական հատկություններ:
  2. Ի՞նչ ագրեգատային վիճակում կարող են լինել նյութերը: Բե՛ր օրինակներ:
  3. Գտի՛ր «ավելորդը» յուրաքանչյուր շարքում. ա) երկաթ, քացախ, բուսական յուղ, գնդակ, կերակրի աղ բ) հեռախոս, ժամացույց, սար, մարմար, ձող.

09․11․2023

Մենք այսօր փորձ ենք արել մենք խառնել ենք շաքարավազը և ջուրը և ստացել էնք համասեռ խառնուրդ և այն այրել ենք։ Սկզբից այն հալվեց ֆիզիկական երևույթ կատարվեց իսկ հետո սկսեց քայքայվել կատարվեց քիմյական երևույթ։

2.Սովորի՛ր.

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ: 

Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական: 

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝

1) ջերմության կլանվելը կամ անջատվելը, 

2) հոտի առաջանալ 

3) գույնի փոփոխություն

4) նստվածքի առաջանալը, 

5) գազի անջատվելը 

6) համի փոփոխություն

Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 

2. խառնում 

3. տաքացում և այլն: