09․11․2023

Մենք այսօր փորձ ենք արել մենք խառնել ենք շաքարավազը և ջուրը և ստացել էնք համասեռ խառնուրդ և այն այրել ենք։ Սկզբից այն հալվեց ֆիզիկական երևույթ կատարվեց իսկ հետո սկսեց քայքայվել կատարվեց քիմյական երևույթ։

2.Սովորի՛ր.

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ: 

Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական: 

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝

1) ջերմության կլանվելը կամ անջատվելը, 

2) հոտի առաջանալ 

3) գույնի փոփոխություն

4) նստվածքի առաջանալը, 

5) գազի անջատվելը 

6) համի փոփոխություն

Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 

2. խառնում 

3. տաքացում և այլն: 

Оставьте комментарий