Աշխատանք դասարանում
1. . Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Ալպինիզմ —մարզական ձևն իր անունն ստացել է –Եվրոպայում գտնվող հայտնի -լեռների զանգվածից: 1786 թվականին — Շվեցարիայում բնակվող երկու ճանապարհորդներ բարձրացան նրա -ամենավերևի հատվածում գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռներում գտնվող այդ սպորտի ծննդյան տարին:
Ճապոնացի լեռնագնաց-ճապոնիայում ապրող լեռներ գնացով Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները-լեռների գագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր-առանց ընկեր:
Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին-դահուկով սահողներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին-լեռներ բարձրացողներին, որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի-ձյան հյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:
2. Կարդա՛
Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:
Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:
Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:
Բառի դերը
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը):
Բարդ բառեր
Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:
3.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես, հետ, առանց, վրա, համար:
4. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից: