29․01․2024

Աշխատանք դասարանում 

1. Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգվաջ՝ կոնանմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատարոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի անհրապույր սուլիչի ձայն է հանում կարծես թե իսկական զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան սարսափազդու ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի լայն կենդանի է, որը հավանաբար հետաքրքիր նախատիպ է եղել լեգենդների ծանծաղ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի զանազան վերջավորությունները հետաճել են, իսկ հնագույն մարմինը հենվում է ամենատաք պոչի վրա: նա բնակվում է ծովափնյա ծովային ջրերում և սնվում է բացարձակապես անվնաս բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է գեղեցիկ տեղը, նրան կարելի հանդիպել մեծ հասարակածի չքնաղ երկու կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված  տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:Կարծես թե նա  եկել է ծովափ որ մի քիչ հանգստանա։ Բայց նրան մի մարդ մոտիկացավ և հարցրեց

— ինչու ես դու միայնակ նստել ծովափում, -իսկ նա պատասխանեց  

—մի փոքր հնգստանում եմ, բա դու ինչ ես անում ծովափում։

—պարզապես ցանկացա մի փոքր լողամ։

Оставьте комментарий