30.01.2024

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր-ծայր չունեցող, ցնորք- տեսիլք, լուսեղեն- Լուսավոր:
  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:- Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
    Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;-Այսինքն խաղաղ դաշտերում մութ է։
  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:-Այնտեղ աստղերն էին  ժպտում և այնտեղ մութ էր։
  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:- Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
    Խաղաղ դաշտերը մութն է համբուրում

Оставьте комментарий