30.01.2024
Աշխատանք դասարանում
Աշխատանք դասարանում
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, խոշոր:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ:
Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Սևը ինձ շատ է սազում։
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն: Օրինակներով
Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ, անգույն:
Հողե-ածանցավոր
Նոր-պարզ
Մաքուր-պարզ
Կիսախուփ-բարդ
Անգույն-ածանցավոր
Վարժ. 3 Կազմի՛ր կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ, փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Մանմարյա սրահ
Մրգառատ ծառ
Զգեստապահարան
Երազամիտ
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-առյուծասիրտ
արև և շող-արևաշող
տերև և փուշ-փշատերև
պսակ և ձև-պսակաձև
ձայն և վիշապ-վիշապաձայն
շեկ և հեր-շիկահեր
գունդ և ձև -գնդաձև
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը ամենա հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենա խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. Դրանով ամենա թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ամենա արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենա հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները ավելի խլացնում են որսը և ահաբեկում ավելի վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման ամենա հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն: