22․02․2024

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

——————————————————————————————————————————

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։

Զորավոր առյուծը որ նստած էր ժայռի վրա, տեսավ որ գազանները սարսափահար վազեցին։

 Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։

Առյուծը հարցնում է,ինչո՞ւ եք փախնում և ով է ձեզ վախեցրել։

-Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։

-Դու ել փախիր —ասում են,- որովհետև մարդ է գալիս։

-Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք։
 Ով է մարդը —հարցրեց առյուծը,- և ինչ ուժ ունի որ փախնեք։


—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։

—կգա և քեզ կվնասի –ասում են։

 Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։

Իր ուժերին վստահ էր առյուծը և կմնա իր տեղը։ Եվ ահա կգա հողագործ մարդը։

——————————————————————————————————————
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։


-արի կռվենք ասում է հպարտ առյուծը։

Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
շատ լավ ասում է մարդը բայց քո զենքերը քո հետ են: ես քեզ կապեմ որպեսզի չփաղնես իսկ ես գնամ և բերեմ զենքերես որպեսզի կռվենք։

Առյուծը ասում է։

 —Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
—Երդվի որ կգաս և ես կնդուն եմ ասածդ։

Մարդը երդվում է և առյուծը կամաձայնում է կապվել

Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.

Մարդը հանում է պարանը և առյոծին պինդ կապում է կաղնու ծառից,ապա ծառի հասկ չյուվը սկսվում է կոտրվել և առյուծը սկսում է գոռալ։

Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

?

Оставьте комментарий