Ընկերություն
Մարդը իր կյանքի ընթացքում շատ մարդկանց կարող է հանդիպել, ոմանց հետ մտերմանալ բայց իրական ընկեր գտնելը և ընկերություն անելը շատ դժվար է և ոչ բոլորին է բախտ վիճակվում։ Ընկերը դա այն մարդն է ով պատրաստ է կողքիդ լինել կյանքիդ բոլոր պահերին՝ ուրախության, տխրության և քեզ հետ կիսել քո բոլոր խնդիրները։ Եթե մարդ իր կյանքում հանդիպել է լավ ընկեր ճաշակել է լավ ընկերության համը ապա այն պետքե պահի իր ամբողջ կյանքում, քանի որ իրական ընկեր գտնելը շատ բարդ է։