13.03.2024

Աշխատանք դասարանում 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։

 արևահամ=արևոտ, սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք:, ողբանվագ-, արնանման-արյունի գույն, վիշապաձայն-վիշապի ձայն, վսեմ-Էություն ունեցող, հնամյա-հին ժամանակվա, խրճիթ-փոքրիկ տնակ, խոցել-վիրավորել, յար-ընկերուհի, փառք-պատիվ։

  • Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

Ողբաձայն

Վիշապաձայն

Արևահամ

Ողբանվագ

Արնանման

արյունաքամ

  • Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։

Բանաստեղծությունը ներկայացնում էր, թե ինչպես է իր Հայաստանը սիրում ։

  • Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Նրանք բանաստեղծ են,

Նարեկացին հոգևորական է, իսկ Քուչակը՝ ոչ։

  • Դուրս գրիր մակդիրները։ 

Մուգ երկինք

Ջինջ ջրեր

Մութ խրճիթ

Անհյուրնկալ պատեր

Оставьте комментарий