Նոբելյան մրցանակակիր կանայք
Մրցանակը ստեղծվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կամքով․ նա նշում էր, որ մրցանակների գումարը պետք է լինի Նոբելյան հիմնադրամի տնօրինության տակ։ Եվս մեկ մրցանակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, ստեղծվել է 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից և շնորհվում է տնտեսագիտության բնագավառում ունեցած էական ներդրման համար։ Յուրաքանչյուր մրցանակ շնորհվում է համապատասխան կոմիտեի կողմից. Շվեդիայի թագավորական ակադեմիան մրցանակներ է շնորհում ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառում, Կարոլինյան ինստիտուտը՝ ֆիզիոլոգիայի և բժշկության։
Առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում։Իր աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի։ Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը։ 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը։
Մարի Կյուրի մրցանակին արժանացել է 44 տարեկանում ռադիումի և պոլոնիումի հայտնաբերման համար
Ռադիում, քիմիական տարր է, որի նշանն է Ra և ատոմային թիվը՝ 88։ Ռադիումը՝ որպես ուրանի ճառագայթային տրոհման արգասիք, առկա է ուրանի հանքերում։
Պոլոնիում (լատին․՝ Polonium), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 6-րդ խմբի ռադիոակտիվ քիմիական տարր, որի նշանն է Po և ատոմային թիվը՝ 84:
Իրեն Կյուրի մրցանակին արժանացել է 38 տարեկանում նոր ռադիոակտիվ տարրերի սինթեզման համար։
Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին մրցանակին արժանացել է 54 տարեկանում կենսաքիմիական կարևոր նյութերի կառուցվածքում ռենտգենյան մեթոդների կիրառության համար։
Ադա Յոնաթ մրցանակին արժանացել է 61 տարեկանում ռիբոսոմի կառուցվածքի և գործառույթների ուսումնասիրության համար։