Արտավազդ Բ (հին հունարեն՝ Αρταβάσδης της Αρμενίας, մ.թ.ա. 1-ին դար, Մեծ Հայք — մ. թ. ա. 31[1] կամ մ. թ. ա. 34[2], Ալեքսանդրիա[2]), Մեծ Հայքի թագավորության արքայից արքա[3] Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ [4]։ Հայոց գահը ժառանգել է հորից՝ Տիգրան Մեծից[5], որի օրոք ստեղծվել էր Հայկական աշխարհակալություն։

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել չեզոքություն, սակայն ի վերջո ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պարտավորություններին և մ.թ.ա. 54 թվականին դաշինք կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Ավելի ուշ Արտավազդը միակողմանիորեն խզում է դաշնակցությունը Հռոմի հետ և նախաձեռնում Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին, որով նշանավորվում է հայ-պարթևական դաշինքի առաջին հաջողությունը։

Оставьте комментарий