15.03.2024

                                                                 Հայաստան

Ես հայ եմ, իմ ամենա սիրելի երկիրը Հայաստանն է, քանի որ ես ապրել և մեծացել եմ հայաստանում։ Եվ ես հպարտ եմ, որ հայ եմ։ Հայաստանը ամենափոքր երկիրներից մեկն է, բայց ամենա հին։ Եվ Հայաստանը շատ դժվար պատերազմների, ճակատամարտների մեջով է անցել Հայաստանը։ Եվ ես հպարտեմ, որ հայ եմ և, որ Հայաստանում եմ ապրել և մեծացել։

14.03.2024

Նոբելյան մրցանակակիր կանայք

naresuqiasyan

Մրցանակը ստեղծվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կամքով․ նա նշում էր, որ մրցանակների գումարը պետք է լինի Նոբելյան հիմնադրամի տնօրինության տակ։ Եվս մեկ մրցանակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, ստեղծվել է 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից և շնորհվում է տնտեսագիտության բնագավառում ունեցած էական ներդրման համար։ Յուրաքանչյուր մրցանակ շնորհվում է համապատասխան կոմիտեի կողմից. Շվեդիայի թագավորական ակադեմիան մրցանակներ է շնորհում ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառում, Կարոլինյան ինստիտուտը՝ ֆիզիոլոգիայի և բժշկության։

Առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում։Իր աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի։ Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը։ 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը։

Մարի Կյուրի մրցանակին արժանացել է 44 տարեկանում ռադիումի  և պոլոնիումի  հայտնաբերման համար

Ռադիում, քիմիական տարր է, որի նշանն է Ra և ատոմային թիվը՝ 88։ Ռադիումը՝ որպես ուրանի ճառագայթային տրոհման արգասիք, առկա է ուրանի հանքերում։

Պոլոնիում (լատին․՝ Polonium), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 6-րդ խմբի ռադիոակտիվ քիմիական տարր, որի նշանն է Po և ատոմային թիվը՝ 84:

Իրեն Կյուրի մրցանակին արժանացել է 38 տարեկանում նոր ռադիոակտիվ տարրերի սինթեզման համար։

Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին մրցանակին արժանացել է 54 տարեկանում կենսաքիմիական կարևոր նյութերի կառուցվածքում ռենտգենյան մեթոդների կիրառության համար։

Ադա Յոնաթ մրցանակին արժանացել է 61 տարեկանում ռիբոսոմի կառուցվածքի և գործառույթների ուսումնասիրության համար։

13.03.2024

Աշխատանք դասարանում 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։

 արևահամ=արևոտ, սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք:, ողբանվագ-, արնանման-արյունի գույն, վիշապաձայն-վիշապի ձայն, վսեմ-Էություն ունեցող, հնամյա-հին ժամանակվա, խրճիթ-փոքրիկ տնակ, խոցել-վիրավորել, յար-ընկերուհի, փառք-պատիվ։

  • Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

Ողբաձայն

Վիշապաձայն

Արևահամ

Ողբանվագ

Արնանման

արյունաքամ

  • Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։

Բանաստեղծությունը ներկայացնում էր, թե ինչպես է իր Հայաստանը սիրում ։

  • Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Նրանք բանաստեղծ են,

Նարեկացին հոգևորական է, իսկ Քուչակը՝ ոչ։

  • Դուրս գրիր մակդիրները։ 

Մուգ երկինք

Ջինջ ջրեր

Մութ խրճիթ

Անհյուրնկալ պատեր

13.02.2024

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ բանաստեղծությունը.

Ա՛խ, ես երանի

Կայծակ լինեի,

Որոտ-ճայթյունով

Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբուսո,

Զարկեի ուժգին,

Պատռեի խավար

Կամարը երկնի,

Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,

Որ տեսներ՝ այնտեղ

Ի՞նչ բան կա ահեղ,

Կամ Ո՞վ է նըստած

Եվ ո՞ւր է Աստված…

նոր տարի

Նոր տարի

Ես այս տարի ձմեռ պապիկից ուղել եմ չմուշքներ, ես շատ եմ սիրում նոր տարին քանի, որ շատ նվերներ եմ ստանում։ Եվ բոլորին նվերներ եմ փոխանցում, այսպիսով ոչ միայն ես եմ ուրախ լինում կամ իմ եղբայրը այլ նաև բոլորը։ Ես այս տոնը շատ եմ սիրում որովհետև շատ հյուրեր ենք ունենում։ Եվ մենքել ենք ինչ, որ մեկին հյուր գնում։