04.15.2024

1)Նայիր գրաֆիկին և գտիր մեկ ժամում անցած ճանապարհը․

110կմ․

2)Այս գրաֆիկը նկարագրում է ավտոմեքենայի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում: 

 Քանի՞ ժամում ավտոմեքենան կանցնի 550 կմ-ը:

5 ժամում կանցնի 550 կմ

3)Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը ապրանքի քանակից:

Լրացրու բերված աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ)                           Եկամուտ (դրամ)                               
9900
9900

4)Շուկայում վաճառեցին 11 կգ տանձ: Պարզիր վաճառողի եկամուտը:

1100

5)Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։Չափումների արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

15.04.2024

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը: