ԻՄ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ
Ես առավոտյան արթնանում եմ ժամը 8-ին, հագնվում եմ, լվացվում եմ և գնում եմ դպրոց։ Դպրոցում նախաճաշում եմ, մենք դպրոցում ունենում ենք 6 ժամ ամեն օր, հետո մեր դասերը վերջանում են 2 անց 20, և ես ավտոբուսով կամ ոտքով գնում եմ տուն։ Տանը ես ճաշում եմ և գնում եմ պարապմունքի։ Երբ պարապմունքս վերջանում է ,ես գնում եմ տուն և ընթրիք եմ անում։ Հետո ես նստում եմ իմ սենյակում և կատարում եմ իմ տնայինները։ Երբ վերջացնում եմ իմ տնային աշխատանքները, պառկում եմ, որպեսզի քնեմ։