Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է:
Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը`40-50%, իսկ խնձորենու պտղակալումը`
60%-ով:
Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը:
Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը,
ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց:
Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը:
Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ:
Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է:
Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ:
Այն հարուստ է սպիտակուցային
նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար:
Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է,
որը մեղուները հավաքում են ծաղիկներից
Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ:
Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ
վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի
շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի
թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու: