գործնական քերականություն

1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

 կռվել — վիճել, գժտվել-նեղվել, ընդհարվել, իրար ուտել-իրար միս ուտել, պատերազմել-կռվել:
 Քամի-մրիկ, ձայն-աղմուկ, վախ-սարսափ, գեղեցիկ-սիրուն, տգեղ-տձև, շատ-լիքը, ցանկություն-Բաղձանք, ծիծաղել-զվարճանալ:

2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,+

բ)ավելի վերամբարձ:

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Оставьте комментарий