9/26/2024

1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և ճշտի՛ր:

 
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի, տիրոջ   :
Խելոքին մեկ ասա, չարին հարյուրը           :
Արդար մազը չի կտրվի,       :
Բոյը երկար,խելքը կարճ :

9/26/2024

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։Ուզում է ասել որ դու երբեմն տխուր կլինես

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։  այս տեքստը ուզում է մեզ ասել որ կյանքում կարող ել լինել ևլավ և վատ դեպքեր