անհատական նախագիծ

Երգում է քամին, լալիս է նորից, 
Անհույս ու անվերջ մղկտում է նա. — 
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական, 
Իմ պատերի տակ հեծում է անվերջ, 
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, 
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես, 
Դառնում է անկարծ ճիչով խելագար, 
Ահաբեկում է և կանչում է քեզ, 
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր…

Եվ անպատմելի ցավով է լցված 
Այդ երգը անանց հուսահատության.— 
Մթին գիշերում իմ սիրտը խոցված, 
Լացը հուսաբեկ ավերված իմ տան…

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա…

Այս բանաստեղծությունը բնութագրում է գիշերը երբ որ գիշերվա քամին, թե ինչքան ուժգին է քամին և ինչ որ կատարվում է գիշերվա մեջ, բնութագրում է գիշերվա երևույթները: Բնութագրում է թե ինչպես է քամին ամեն տեղ շատ ոժեղ: Եվ այստեղ ասում է որ գիշերվա մեջ կա թախիծ:

Оставьте комментарий