Առաջադրանքներ․

y=11-2x
3x-11+2x=9
5x=20
y=11-8=3

y=5-2y
10-4y+y=-5
-5y

միջին դպրոց 7-9 դասարան
Առաջադրանքներ․

y=11-2x
3x-11+2x=9
5x=20
y=11-8=3

y=5-2y
10-4y+y=-5
-5y

Խոլերիկ
Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում: Խոլերիկ խառնվածք են ունեցել անցյալի հայտնի մշակութային և քաղաքական դեմքեր, ինչպես օրինակ՝ Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Սուվորովը, Դմիտրի Մենդելեևը:
Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ: Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են:
Ուժեղ կողմերը
Խոլերիկն այլ մարդկանցից չի ակնկալում օգնություն նույնիսկ, եթե նա ինքը չի կարող դա անել: Նա իր ուսերին է վերցնում ողջ բեռը և միայնակ անում գործը, նույնիսկ, եթե դա շատ ծանր աշխատանք է:
Նրանց դժվար է զարմացնել, որովհետև նրանք գիտեն թե ինչ է իրենց հարկավոր և ինչպես պետք է գործել: Կարող են լավ դատավոր և խորհրդատու լինել, որովհետև կյանքի բոլոր իրավիճակներում խոլերիկներն ունեն իրենց պատկերացումները, գաղափարներն ու կարծիքը: Նրանք իրենց մեջ վստահ են, որ գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Կարողանում են մարդկանց ոգեշնչել և նրանցում բարձրացնել խանդավառությունը: Հեշտությամբ են ճանաչում մարդկանց և կողմնորոշվում նրանց մեջ: Խոլերիկները ճանաչում են մարդկանց թույլ և ուժեղ կողմերը և դրա շնորհիվ կարողանում է մոտիվացնել մարդկանց:
Նրանց դրական գծերից մեկն այն է, որ կարող է ցանկացած մարդու մոտ արթնացնել ոգևորություն, ոգեշնչել նրանց, մոտիվացնել:
Նրանք հակված են ֆանատիզմի: Եթե նա գտնում է, որ ինքը ճիշտ է, նրան մոլորության մեջ գցելը դժվար է և բարդ է նրան ստիպել ընդունել այլ տեսակետ: էքստրեմիստների մեջ հաճա են հանդիպում խոլերիկներ, որովհետև նրանք հակված են ֆանատիկորեն հավատալ որևէ գաղափարի կամ թեորիայի: Մահապարըները ևս խոլերիկներ են, որովհետև նրանք հստակ գիտակցում են, որ իրենք ճիշտ են վարվում և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել:
Խոլերիկների դրական հատկանիշներից կարելի է նշել որոշում կայացնելու հաստատակամությունը: Օրինակ՝ խուճապի, անհանգստության կամ դժբախտ պատահարների ժամանակ հենց խոլերիկներն են կարողանում փրկել դրությունը, որովհետև շրջապատից անկախ, նրանք կարողանում են վստահորեն վերահսկել իրավիճակը, ընդունել ճիշտ որոշում կամ օգնել մարդկանց դուրս գալ անելանելի վիճակից:
Ունեն ուժեղ և հզոր կամք: Դրա շնորհիվ էլ հաջողությունների են հասնում: Կյանքում օպտիմիստ են: Նրանք շատ ինքնիշխան են: Եթե հարաբերություններում նրանց որևէ բան դուր չի գալիս, նա հեշտությամբ դադարեցնում է հարաբերությունները, միայն թե չկորցնի սեփական ինքնիշխանությունը: Նրանք հեշտ են օգնում մարդկանց: Խոլերիկները շատ տղամարդկային ու համարձակ են: Նրանք լավ կազմակերպիչներ կարող են լինել և կարող են մարդկանց րենց հետևից տանել, լիցքաթափել, խանդավառել: Վտանգի դեպքում արագ են որոշում կայացոնւմ, սրամիտ են: Կարող են երկար աշխատել: Նույն ժամանակում նրանք ավելի շատ են անում, քան մելանխոլիկները: Նրանք խմբի ուրախությունն են, հումորի լավ զգացում ունեն: Չեն վախենում ընդդիմությունից: Նրանց դուր է գալիս դիմադրությունը, որովհետև գիտեն իրենց արժեքը, վստահ են իրենց ուժերի վրա: Ինչ նպատակ դնում են, հասնում են դրան: Երբեք չեն նահանջում, առաջ են գնում և կարող են դրան հասնել ցանկացած թանկ գնով: Նրանց ոչինչ չի վախեցնում: Նրանք միշտ գործողությունների պլան ունեն:
Թույլ կողմերը
Խոլերիկները շատ ավտորիտար ղեկավարներ են, կարծում են, որ իրենց կարծիքն ամենակարևորն է և իրենց շրջապատին վստահեցնում են այդ հարցում: Նրանք չեն զգում և չեն տանջվում այլ մարդկանց համար: Բայց դա գալիս է նրանց ուժեղ կողմից. քանի որ նրանք միշտ գիտեն ինչպես, որտեղ և երբ գործել, միշտ փորձում են միայնակ անել նույնիսկ բարդ աշխատանքներ, ուստի նրանց համար դժվար է տանջվել այլոց համար և զգալ նրանց ցավը: Խոլերիկներն այդ առումով դժվար են հասկանում զարմացող և տանջվող մելանխոլիկներին:
Շատ հաճախ նրանք ուրիշների փոխարեն որոշումներ են ընդունում, ինչն անշուշտ դուր չի գալիս մարդկանց: Նրանք ստիպում է մարդկանց ընդունել այն որոշումը, որն իրենց է դուր գալիս: Իրականում նրանց այս քայլը հանգեցնում է հակազդումների: Խոլերիկներն ավտորիտար ու գոռոզ են: Նրանք կարող են լինել կոշտ, կոպիտ ու խայթող: Դրանք նրա թույլ և միևնույն ժամանակ ուժեղ կողմներն են հանդիսանում, որը նրանց կյանքը դարձնում է բավականին դժվար: Խոլերիկներն ավտորիտար են նաև ընտանիքում: Նրանք շատ կոպիտ ծնողներ են:
Սոցիալական խմբերում փորձում են դոմինանտ դիրք զբաղեցնել: Միշտ ցանկանում են լիդերի կարգավիճակում լինել, նույնիսկ եթե դրա հնարավորությունը չունեն: Նրանք օգտագործում են իրենց ողջ ներուժը, որպեսզի լիդեր լինեն: Նրանց բացասական գծերից մեկն այն է, որ նրանք հաճախ այլ մարդկանց օգտագործում է իր նպատակների և սեփական շահերի համար:
Ի տարբերություն սանգվինիկների, ովքեր արագ են ներում, իսկ մելանխոլիկները՝ վրիժառուներ են, խոլերիկները և չներող են և վրիժառուներ: Խոլերիկները ագրեսիվ են և հակված են բռնության, հաճախ են ճնշում շրջապատին: Անկիրք սառն են: Ստեղծագործող մարդիկ չեն: Կոշտ են, կոպիտ և չեն զգում այլ մարդկանց: Նրանց շատ է բարկացնում լացն ու արցունքները: Դա նրանց մոտ ագրեսիա է առաջացնում:
Բացասական գծերից է այն, որ փոքր-ինչ շատ են ինքնավստահ, դետալների վրա ուշադրություն չեն դարձնում, փորձում են արագ գործել, դրա համար ամեն բան չի, որ նրանց մոտ լավ է ստացվում: Նրանք կարողանում են խորամանկել, չի սիրում այլոց օգնել: Խորհուրդներ չեն ընդունում և սիրում են գործել միայնակ:
ՍանգվինիկՍանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ: Այսպիսի խառնվածք են ունեցել Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը, ավստրիացի կոմպոզիտոր Մոցարտը, ինչպես նաև՝ Նապոլեոն Բոնապարտը:
Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են: Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում: Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը:
ՖելգմատիկԲնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։
իմ կարծիքով ես խոլերիկ եմ
Աշխատանք դասարանում
1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:
չիշտ է, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ ոչ ոք չի համեմատվի նրա հետ: Առյուծը հայտնվում է , զոհի վրա բացահայտ է հարձակվում: Նա հպարտ մռնչոցով ՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն կեղծ տիրակալ չէին: Մարդիկ չէին հարձակվում առյուծի որսի : Բայց ո՛չ ուժն ու համարձակությունը, ո՛չ ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին գործանում էին հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները շատանան, կճղակավոր կենդանիների քանակը կքչանա: Ու առյուծներին գրեթե լրիվ չպահպանվեցին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածի չեղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,ուժեղ կենդանիներին չէին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն անարգելված է:
Առյուծի նորածին ձագուկները շատ էին ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:
2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Վարել, հարկ, տալ, մատ:
իմ հայրիկը շատ լավ է մեքենա վարում
իմ եղբայրը հարսանիքներ է վարում
3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:
4.Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են … բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,….:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են … բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,….:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են … բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,….:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են …. բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….: