հերնան կորտեսի մասին

Ֆեռնանդո Կորտես դե Մոնրոյ ի Պիսառո Ալտամիրանո է ՖեռնանդոԷռնանդոՖեռնան կամ Էռնան Կորտես (իսպ.՝ Hernán Cortés) անուններով,  որը նվաճել է Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։ Կառլոս V կայսրը Կորտեսին շնորհել է Marqués del Valle de Oaxaca (հայերեն տառադարձությամբ՝ Մարկես դել Վալյե դե Օախակա, թարգմանաբար՝ Օախակա հովտի մարկիզ) կոչում։ Նրա շնորհիվ Եվրոպայում 1520 թվականից սկսել են օգտագործել վանիլ և շոկոլադ[5]։

Էռնան Կորտեսը ոչ շատ հարուստ, բայց ազնվական իդալգոների ընտանիքից էր։ Երկու տարի սովորել է Սալամանկայի համալսարանում, սակայն գերադասել է ռազմական կարիերան։ 1504 թվականին տեղափոխվել է Էսպանյոլա15101514 թվականներին Դիեգո դե Վելասկեսի գլխավորությամբ մասնակցել է Կուբայի նվաճման արշավին։ 15191521 թվականներին սեփական նախաձեռնությամբ սկսել է Մեքսիկայի նվաճումը։ 15221526 թվականներին նորաստեղծ Նոր Իսպանիա գաղութում զբաղեցրել է գեներալ-կապիտանի պաշտոնը՝ այնտեղ անցկացնելով անկախ քաղաքականություն, սակայն իշխանության համար կատաղի պայքարի պատճառով 1528 թվականին վերադարձել է Եվրոպա։

Оставить комментарий